Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $83,1 մլն

07.04.2014 11:59
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $83,1 մլն

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 31–ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $83,1  մլն.` 1 դոլարի դիմաց 413,37 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,2 մլն եվրո և մոտ 590,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 568,55 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,61 դրամ միջին կշռված փոխարժեքով

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 104,4 մլն դոլար, 9,6 մլն եվրո և 106,1  մլն ռուբլի` համապատասխանաբար 414,55 դրամ, 572,20 դրամ և 11,78 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մարտի 24–30–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39,8 մլն դոլար ($1 – 415,13 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև