Raiffeisen Bank International բանկը որակի սերտիֆիկատ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

07.04.2014 13:26
Raiffeisen Bank International բանկը որակի սերտիֆիկատ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թղթակից ավստրիական Raiffeisen Bank International բանկը բարձր գնահատականի է արժանացրել 2013 թվականի ընթացքում միջազգային SWIFT փոխանցումների ոլորտում բանկի անթերի աշխատանքը` շնորհելով որակի սերտիֆիկատ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սերտիֆիկատը շնորհվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխանցումները միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար, ինչի արդյունքում չի պահանջվել մարդկային գործոնի միջամտություն և փոխանցումներն իրականցվել են ավտոմատ եղանակով:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ բանկի փոխանցումների 99,9% համապատասխանում է միջազգային STP (Straight Through Processing) որակի միջազգային ստանդարտներին, որը շատ բարձր ցուցանիշ է։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև