ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդը հանկարծամահ է եղել մասնաճյուղերից մեկում

07.04.2014 18:13
ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդը հանկարծամահ է եղել մասնաճյուղերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի` ք.Երևան, Կիևյան 19 հասցեում գտնվող մասնաճյուղում երկուշաբթի առավոտյան հանկարծամահ է եղել բանկի 57–ամյա հաճախորդը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն:

«Դեպքի պահին բանկի մասնաճյուղում հերթեր չեն եղել: Հաճախորդների սպասարկումը դադարեցվել է 1 ժամով քննչական աշխատանքների ընթացքի հետ կապված»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Այժմ մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է: Հաճախորդի մահվան պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է իր ցավակցությունը մահացածի ընտանիքին ու հարազատներին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև