NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 7–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

07.04.2014 19:37
NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 7–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի ապրիլի 7–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Դա են վկայում NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է ապրիլի 4–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 415,50 դրամ։

Ապրիլի 7–ին գրանցված միջին կշռված փոխարժեքներն են` մեկ դոլարը` 415,22 դրամ, մեկ եվրոն` 569,56 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև