ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

07.04.2014 20:07
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52064159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 880 մլն դրամ, որից մրցակցային` 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 70 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 722 557 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1990 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2441 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև