Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.7%–ով` կազմելով 15 834.39 դրամ մեկ գրամի դիմաց

08.04.2014 11:51
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.7%–ով` կազմելով 15 834.39 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմել է 15 834.39 դրամ մեկ գրամի դիմաց, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ցածր է 0.7 տոկոսով կամ 116.27 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 211,29 դրամ (0.7 տոկոսի կամ 126,38 դրամի անկում)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 244,05 դրամ (0,55 դրամի աճ), բացթողնման գին` 265,27 դրամ (0.6 դրամի աճ), պլատին` գնման գին` 17 575,94 դրամ (261,56 դրամի աճ), բացթողնման գինը` 19 104,28 դրամ (284,3 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 601,46 դրամ (78,17 դրամի աճ), բացթողնման գինը` 10 10 436,37 դրամ (84,97 դրամի աճ)։ ($1 –ը` 415,22 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև