Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ տարի կրճատվել են 29.7%–ով` կազմելով 86.25 մլն դոլար

08.04.2014 12:19
Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ տարի կրճատվել են 29.7%–ով` կազմելով 86.25 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ռուսական ներդրումների ծավալը  Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2013 թվականին կազմել է 86.25 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 29.7%–ով, վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Միաժամանակ ՌԴ արտասահմանյան ուղիղ ներդրումները (ԱՈՒՆ) այդ ժամանակահատվածում կրճատվել են 33.6 տոկոսով և կազմել են 58.6 մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2013 թվականին ռուսական ներդրումների ծավալն ամենացածրն է վերջին վեց տարիներին։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ռուսական ներդրումների բարձրակետը բաժին է ընկել 2008 թվականի վերջին` համընդհանուր տնտեսական ճգնաժամի նախաշեմին` կազմելով 880 մլն դոլար, ինչը 96 տոկոսով գերազանցում էր մեկ տարի առաջ գրանցված նույն ցուցանիշը։

Հատկանշական է, որ 2007-2013 թվականների ընթացքում ռուսական ներդրումների ծավալի կրճատմանը զուգընթաց դիտվել է նաև երկրի համախառն արտասահմանյան ներդրումներում դրանց բաժնեմասի կրճատում` 2008 թվականի 70 տոկոսից մինչև 14.4 տոկոս 2013 թվականին։

Միաժամանակ, 2007-2013 թվականներին Ռուսաստանը համարվում էր դեպի Հայաստան արտասահմանյան ներդրումների ծավալի առաջատար 393.8 մլն դոլար ցուցանիշով, իսկ 2012 թվականին դրանց ծավալը կրճատվեց մինչև 122.7 մլն դոլար, ինչը Ֆրանսիային դարձրել է տվյալ ցուցանիշով առաջնորդ, որի ներդրումներն աճել են 2.3 անգամ` կազմելով 230.4 մլն դոլար։ Հիմնականում ֆրանսիական ներդրումների աճը վերջին մի քանի տարիներին պայմանավորված է Հայաստանի շուկայում «Orange» ընկերության հետ։

Այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական ներդրողը, իսկ դրա կապիտալը ներկա է երկրի տնտեսության բոլոր ճյուղերում և միանգամյա բնույթ չի կրում։ Պաշտոնական տվյալներով` հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն, ինչը կազմում է երկրի` արտերկրյա կապիտալով բոլոր տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդը։

Բացի այդ, Հայաստանը որոշակի հույսեր է կապում Մաքսային միությանը միանալու հետ, ինչի արդյունքում, մի շարք փորձագետների գնահատականներով, ռուսական ներդրումների ծավալը կարող է հասնել 2-5 մլրդ դոլարի։

Հատկանշական է, որ ռուսական ներդրումների նվազմանը զուգընթաց կրճատվել են նաև Հայաստանի տնտեսության իրական հատվածում արտասահմանյան համախառն ներդրումները։ Այսպես, 2013 թվականին դրանց ծավալը կազմել է 597.4 մլն դոլար` 2012 թվականի համեմատ կրճատվելով 20.5 տոկոսով։ Միաժամանակ, ուղիղ արտասահմանյան ներդրումները նվազել են 52.2 տոկոսով` 2013 թվականի վերջին կազմելով 271.2 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև