ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է տեղաբաշխմանն ենթակա միջնաժամկետ գանձապետական պարտատոմսերի ողջ ծավալը

08.04.2014 17:23
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է տեղաբաշխմանն ենթակա միջնաժամկետ գանձապետական պարտատոմսերի ողջ ծավալը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է 2–4 մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսերի ողջ ծավալը։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայության համաձայն` այսօր 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է կայացել:

«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 880 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև