09.04.2014 12:06
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ԱՄՆ ֆոնդային ցուցիչները թույլ աճ են գրանցել երեք օր տևած նվազումից հետո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Dow Jones–ի արդյունաբերական ցուցիչն աճել է 0,06 տոկոսով և կազմել 16256,14 կետ, բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը ավելացել է 0,81 տոկոսով` հասնելով 4112,99 կետի, S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,38 տոկոսով` հասնելով 1851,96 կետի։
Ներդրողները սպասում են ԱՄՆ–ում եռամսյակային հաշվետվությունների սեզոնին, որը երեքշաբթի շուկաների փակումից հետո բացել է Alcoa ալյումինի կորպորացիան։ Փորձագետները, սակայն, ընկերությունների ուժեղ ֆինանսական արդյունքների հույս չունեն։ «Ներդրողներն արդեն նվազեցրել են իրենց սպասումները առաջին եռամսյակի վերաբերյալ, և խոսքը ոչ թե արդյունքների, այլ կանխատեսումների մասին է, որոնք առանցքային կլինեն», – ասել է Everbank–ի ավագ շուկայական ռազմավար Քրիս Գաֆնեյը (Chris Gaffney), ում խոսքերը մեջբերում է MarketWatch–ը։
Շուկայի մասնակիցներին չեն ուրախացրել ԱՄՀ–ի լուրերը, որը 2014–2015 թթ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով` հունվարյան սպասումների համեմատ (համապատասխանաբար 3,6 և 3,9 տոկոս)։
Ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումները չեն փոխվել` 2014 թ.–ին 2,8 տոկոս և 2015 թ.–ին 3 տոկոս։ Եվրագոտու կանխատեսումները դրական են դարձել 0,1 տոկոսային կետով ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա համար` համապատասխանաբար 1,2 և 1,5 տոկոս։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: