ՌԴ բանկերը չեն պատրաստվում հրաժարվել Visa–ից և MasterCard–ից, սակայն պահեստային տարբերակներ են փնտրում

09.04.2014 12:57
ՌԴ բանկերը չեն պատրաստվում հրաժարվել Visa–ից և MasterCard–ից, սակայն պահեստային տարբերակներ են փնտրում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերը դեռ չեն պատրաստվում հրաժարվել Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի ծառայություններից, թեև շատերը մտադիր են համագործակցություն զարգացնել նաև ասիական գործընկերների հետ։ Բանկիրները ողջունում են ազգային քարտային պրոցեսինգի ստեղծումը, սակայն կարծում են, որ լիարժեք ձևավորման համար կպահանջվի մի քանի տարի, վկայում է «Փրայմ» գործակալության հարցումը։

Ազգային վճարային համակարգի զարգացման հարցը ծագեց, երբ արձագանքելով «Ռոսիա» բանկի, հիմնական սեփականատիրոջ, ինչպես նաև  ՍՄՊ բանկի սեփականատերերի նկատմամբ ԱՄՆ–ի ներդրած պատժամիջոցներին` Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերը դադարեցրին երկու բանկի հաճախորդների սպասարկումը։

Այժմ ազգային վճարային համակարգը սահմանվում է դաշնային օրենքում միայն որպես վճարային գործակալների և օպերատորների ամբողջություն։ Միջազգային քարտերի սպասարկման հետ կապված միջադեպից հետո Դումայի քննարկմանը ներկայացվեց օրինագիծ, որն առաջարկում է ենթակառուցվածքային և տեղեկատվական առումներով շրջափակել Ռուսաստանում դրամական փոխանցումների իրականացումը։

Այժմ քննարկվում է ազգային վճարային համակարգի ստեղծման մի քանի տարբերակ։ Այսպես, ՌԴ ԿԲ–ն առաջարկում է համակարգի օպերատոր դարձնել ոչ առևտրային մի կազմակերպություն, որը կհիմնի կարգավորիչը բանկերի և վճարային համակարգերի հետ համատեղ։ Երկրորդ տարբերակը  Սբերբանկի կողմից վերահսկվող «Ունիվերսալ էլեկտրոնային քարտ» ԲԲԸ–ի հիման վրա համակարգի ստեղծումն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև