Հայաստանի տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 5 տոկոս. ՀԲ կանխատեսում

09.04.2014 15:03
Հայաստանի տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 5 տոկոս. ՀԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014թ.–ին կանխատեսում է 5 տոկոսի սահմանում, նշվում է «Հայաստանը տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» ՀԲ–ի զեկույցում։

Միաժամանակ ՀԲ–ի գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014–2017 թթ. կարող է հասնել 5–5,5 տոկոսի։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, տնտեսության նման աճը պայմանավորված է մասնավոր խնայողությունների և ներդրումների կայուն մակարդակով, ինչպես նաև` տնտեսապես ակտիվ բնակչության մասնաբաժնի աստիճանական ավելացմամբ և արտադրության գործոնների աճի միտումներով։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը միջնաժամկետ հեռանկարում կնպաստի Հայաստանի իրական ՀՆԱ–ի աճի տեմպերի ավելացմանը։

Տնտեսության աճի հիմնական լոկոմոտիվները կդառնան արդյունաբերության և ծառայությունների ոլորտը, որոնց ներդրումը ՀՆԱ–ում կաճի` 50 տոկոսից դառնալով 60 տոկոս։

Միաժամանակ ըստ ՀԲ–ի կանխատեսման` գյուղատնտեսության աճը կհասնի տարվա ընթացքում միջին ցուցանիշին` տարեկան 5–6 տոկոս։ Բանկի փորձագետների կարծիքով, շինարարությունը կմնա տնտեսության ռիսկային հատվածը, քանի որ այդ ոլորտում անկում է գրանցվում ճգնաժամից հետո ամեն երկրորդ տարին։

Թեև Հայաստանում միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի 5 տոկոս աճ են կանխատեսում, այնուհանդերձ 2014 թ.–ին կան որոշ ռիսկեր, որոնք կապված են Ռուսաստանի տնտեսության թուլացման հետ։

«Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա` սկսած արտահանման նկատմամբ պահանջարկի նվազումից մինչև Ռուսաստանից հայ միգրանտների փոխանցումների վրա թույլ ռուբլու ազդեցություն։

Ըստ զեկույցի, Հայաստանում 2014 թ.–ին գնաճը կանխատեսվում է 2,3 տոկոսի սահմանում, իսկ 2015 թ.–ին` 4 տոկոսի սահմանում։

«Միջազգային սպառողական շուկայում ցածր գների պահպանման, ինչպես նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի շնորհիվ գազի գնի կայուն մակարդակի կապակցությամբ Հայաստանում գնաճային ճնշումները կթուլանան», – նշվում է զեկույցում։

Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը սահմանված է 5,2 տոկոսի սահմանում, իսկ գնաճինը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև