ՀԲ. Ռուբլու կարճաժամկետ թուլացումը «կառողջացնի» Ռուսաստանի տնտեսությունը

10.04.2014 12:05
ՀԲ. Ռուբլու կարճաժամկետ թուլացումը «կառողջացնի» Ռուսաստանի տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուբլու փոխարժեքի թուլացումը կարճաժամկետ հեռանկարում «կառողջացնի» ռուսական տնտեսությունը, սակայն ֆինանսական շուկաներում երկարատև փոփոխականությունը կհանգեցնի կապիտալի արտահոսքի ուժեղացման, կարծում է ՀԲ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմերը։

«Ռուբլու փոխարժեքի թուլացումը կարճաժամկետ հեռանկարում վատ ռազմավարություն չէ, որը թույլ է տալիս լուծել այս բարդ շրջանի բազմաթիվ խնդիրներ` չստեղծելով լրացուցիչ խնդիրներ, որոնք կապված են ֆինանսական շուկայում փոփոխականության հետ», – ասել է Թիմերը լրագրողներին ԱՄՀ–ի ՀԲ–ի գարնանային նստաշրջանից առաջ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ռուբլու փոխարժեքի ընթացիկ անկայունության հետ կապված իրավիճակը բարեհաջող կավարտվի։

«Եթե նման իրավիճակ պահպանվի երկարատև հեռանկարում, ապա դուք կտեսնեք կապիտալի արտահոսքի ավելացում, և եթե դա շարունակվի երկար ժամանակ, այդ դեպքում ԿԲ–ն ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը», – ավելացրել է նա, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Թիմերը ռուբլու փոխարժեքի տատանումը կապեց ֆինանսական շուկաներում առկա փոփոխականության հետ, որն այդ թվում կապված է նաև լարված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

«Սա այնպիսի հարված է, որի հետ բախվում են աշխարհի բոլոր երկրները, և երկրների միջև գոյություն ունեն որոշակի տարաձայնություններ, որոնք արտացոլվում են միջազգային ֆինանսական շուկաների վիճակի վրա», – ավելացրել է նա։

Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ Ռուսաստանը կուտակել է ոսկե–արժութային պաշարների բավարար ծավալ։ «Սա անվտանգության բարձիկ է, և ընթացիկ պայմաններում դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս թուլացնել ազգային արժույթի փոխարժեքը, ինչը մենք ճիշտ քայլ ենք համարում տնտեսության առողջացման համար», – եզրափակել է Թիմերը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև