Հայաստանի կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելը կարող է ազդել երկրի հեղինակության վրա. Սարոյան

10.04.2014 18:54
Հայաստանի կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելը կարող է ազդել երկրի հեղինակության վրա. Սարոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելը կարող է ազդել երկրի հեղինակության վրա։ Այդ մասին civilnet.am պարբերականին տված հարցազրույցում ասել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։  Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։

«Ստացվում է, որ մենք ֆինանսական լուրջ կազմակերպությունների ենք ներգրավել` ցույց տալով Հայաստանի բիզնես–հնարավորությունները, սակայն կես ճանապարհին հրաժարվում ենք այդ բարեփոխումից։ Բնականաբար, դրանից հետո միջազգային լուրջ բիզնեսի մասին խոսակցություններ դժվար թե լինեն։ Արտասահմանյան մասնավոր ընկերությունները հետևում են նման գործոնների»,– ասաց նա։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը դեմ է Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Սարոյանը միաժամանակ նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելը կարող է լրջորեն ազդել նաև երկրի դեպոզիտարիայի վրա։

«Քանի որ դեպոզիտարիան կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում լուրջ ավանդ ունի, մասնավորապես, ծրագրային ապահովման, սարքավորումների և ծառայությունների հարցում, նաև մարդիկ են ներգրավվել համակարգի սպասարկման համար»,– ասաց նա։

Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է Ba2 մակարդակում, «Կայուն» կանխատեսմամբ, իսկ Fitch գործակալությունը` «BB-» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև