«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է 2014 թվականին վարկային պորտֆելը հասցնել 98 մլրդ դոլարի

11.04.2014 12:20
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է 2014 թվականին վարկային պորտֆելը հասցնել 98 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է 2014 թվականին վարկային պորտֆելը հասցնել 98 մլրդ դոլարի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի բաժնետիրոջ հաստատած հեռանկարային զարգացման ծրագրով, 2014 թվականին բանկը կանցկացնի պահպանողական, կշռադատված վարկային քաղաքականություն` պահպանելով առկա վարկային պորտֆելը որակապես բարձր մակարդակում, և ապահովելով լիկվիդայնության բարձր մակարդակ։

«Նախատեսվում է ֆիզիկական անձանց և փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններին տրվող վարկերի բաժնեմասի ավելացում։ Մինչև 2014 թվականի ավարտը բանկը ծրագրում է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչև 98 մլրդ դրամ»,– նշվում է հաղորդագրությունում։

Բանկի կանխատեսումների համաձայն, իրավաբանական անձանց վարկավորման ծավալը կհասցվի 80.5 մլրդ դրամի, ֆիզիկական անձանցը` 17.5 մլրդ դրամի։

Նախատեսվում է միաժամանակ ավելացնել պորտֆելն ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին։

2013 թվականի արդյունքներով բանկի հաճախորդներին տրվող վարկային և այլ փոխառությունները կազմել են մոտ 92 մլրդ դրամ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25