ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից

11.04.2014 13:31
ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ «Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այժմ Բանկի Visa և MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում:

ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել` ներբեռնելով Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար հավելված Apple Store, Android Market և Windows Phone խանութներում: Հավելվածը իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն մոտակա գործող բանկոմատի տեղակայման վայրի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ բանկոմատի մոտ հասնելու հետիոտնային կամ ավտոմոբիլային ճանապարհը:

2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ և Վրաստանում ՎՏԲ դուստր-բանկերի բանկոմատներում կանխիկացնելու դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող միջնորդավճարով:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական խնդիրներից է տրամադրել հաճախորդներին բարձր մակարդակի սպասարկում: ՎՏԲ խմբի բանկոմատների ցանցի ընդլայնումը «Տրանսկրեդիտբանկի» բանկոմատային ցանցի միացման շնորհիվ մեզ թույլ կտա դարձնել բանկային ծառայությունները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար ավելի հասանելի խմբի ներկայության բոլոր երկրներում: Ընդ որում` գումար կանխիկացնելիս սակագները չեն տարբերվելու ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև