«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը

11.04.2014 13:44
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները  քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքին:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, այս հայրենանվեր և ազնիվ նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ  կատարվելու են փոխանցումները, և յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարևոր գործընթացին:

«Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին և այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարևորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաև որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները, բանկի աշխատակիցների նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու և նրանց համապատասխան այլ  ծառայություններ մատուցելու համար:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև