Արդշինինվեստբանկը միացել է «ANELIK» միջազգային դրամական փոխանցումների համակարգին

11.04.2014 15:39
Արդշինինվեստբանկը միացել է «ANELIK» միջազգային դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը 2014 թ.–ի ապրիլի 1–ից միացել է «ANELIK» միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Արդշինինվեստբանկն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ, որը սպասարկվում է բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:

«ANELIK»-ի հետ ձեռք բերած հատուկ պայմանավորվածության շնորհիվ` Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ 0.5% սակագնից սկսած:

Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկ այն հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է բոլոր առաջատար վճարային համակարգերի սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:

Արդշինինվեստբանկն ավանդաբար ընդգրկված է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում մի շարք հիմնական ցուցանիշներով, որոնց թվում է նաև միջազգային դրամական փոխանցումների սպասարկումը։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Արդշինինվեստբանկը մասնաճյուղ ունի Հայաստանում, ԼՂՀ–ում, ինչպես նաև ներկայացուցչություն` Փարիզում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև