ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

14.04.2014 11:27
ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` ապրիլի 14–ին,  բացասական դինամիկա են ցուցադրել ուրբաթ ամերիկյան ֆոնդային ցուցիչների կրճատման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Տոկիոյի բորսան երկուշաբթի առևտրային նստաշրջանը մինուսով է բացել, Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0.52 տոկոսով՝ մինչև 13887,23 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նույնպես կրճատվել է և առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,18 տոկոսով՝ հասնելով 1993,81 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում կորցրել է 4.3 կետ` հասնելով 5424,3 կետի:

ԱՄՆ–ի ֆոնդային հարթակները հինգշաբթի մինուսով են ավարտել JP Morgan Chase–ի ֆինանսական հաշվետվության հրապարակման ֆոնին։ Արդյունաբերական Dow Jones ցուցիչը նվազել է 0.89 տոկոսով և կազմել է 16026,75 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 1,34 տոկոսով` մինչև 3999,73 կետը, լայն շուկայի S&P 500 ցուցիչը` 0,95 տոկոսով` մինչև 1815,69 կետը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև