Հայաստանի ԿԲ-ն 500 մլն. դոլար ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

14.04.2014 15:56
Հայաստանի ԿԲ-ն 500 մլն. դոլար ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 14-ին  500 մլն. դոլար ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ  պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով AMGT39121155 թողարկման պարտատոմսեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը՝ 1 մլրդ 232 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 112 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 302 666 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0830 տոկոս: ($1 – 415,44 դրամ է)։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև