Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

14.04.2014 18:48
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմել է 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավել  է 1.7 տոկոսով կամ 275,55 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 510,80 դրամ`կրճատվելով 1,7 տոկոսով կամ 299,51 դրամով։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 246,14 դրամ (2,09 դրամի աճ), բացթողնման գին` 267,54 դրամ (2,27 դրամի աճ), պլատին` գնման գին` 17 734,31 դրամ (158,37 դրամի աճ), բացթողնման գինը` 19 276,42 դրամ (172,14 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 616,27 դրամ (14,81 դրամի աճ), բացթողնման գինը` 10 452,47  դրամ (16,1 դրամի աճ)։ ($1 –ը` 415,17 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև