«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» անցկացնում է ակցիա ավտոմոբիլավարների համար

15.04.2014 12:01
 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» անցկացնում է ակցիա ավտոմոբիլավարների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է ակցիա ավտոմոբիլավարների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին Բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր:

Մինչև 40 000 ՀՀ դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40 001 ՀՀ  դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով:

«Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: ($1 – 415,17 դրամ է)։ --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև