Ավտոմեքենայի սեփականատիրոջը տուգանք է սպառնում ԱՊՊԱ գործող պայմանագրի բացակայության դեպքում. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

15.04.2014 14:08
Ավտոմեքենայի սեփականատիրոջը տուգանք է սպառնում ԱՊՊԱ գործող պայմանագրի բացակայության դեպքում. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավտոմեքենայի սեփականատիրոջը տուգանք է սպառնում ԱՊՊԱ գործող պայմանագրի բացակայության դեպքում, երեքշաբթի տեղեկացրեցին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հիշեցրեցին, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող  յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար 5,000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 ՀՀ դրամի չափով:

«Ուստի, Բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
2014 թ.–ի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 435 438 տրանսպորտային միջոց, ինչը 14 298–ով ավել է հունվարի ցուցանիշից։ Ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ապահովագրված տրանսպորտային միջոցների աճը կազմել է 19 տոկոս։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը գործում է Հայաստանում 2011 թ.–ի հունվարի 1–ից։

Հանրապետության ապահովագրման շուկայի վերահսկողությունը 2006 թ.–ի հունվարի 1–ից իրականացնում է ՀՀ ԿԲ–ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև