Հայաստանի ԿԲ-ն 3.1 մլրդ դոլար ծավալով միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.04.2014 16:02
Հայաստանի ԿԲ-ն 3.1 մլրդ դոլար ծավալով միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 15-ին  3 115 000 000 դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ  պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են մինչև 2016 թվականի ապրիլի 29–ը մարման ժամկետով AMGN36294167 թողարկման պարտատոմսեր: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը՝ 7.14 մլրդ դրամ, որից 6.8 մլրդ դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ և գանձապետական պահառուն: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 276 263 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6851 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8200 տոկոս: ($1 –ը` 415,17 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև