Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները 2013թ. 4–րդ եռամսյակում ավելացել են 22.7%–ով` մինչև 1 422.8 մլրդ դրամ

15.04.2014 16:43
Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները 2013թ. 4–րդ եռամսյակում ավելացել են 22.7%–ով` մինչև 1 422.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2013թ. 4–րդ եռամսյակում ավելացել են 263 մլրդ դրամով կամ 22.7%–ով` մինչև 1 422.8 մլրդ դրամ` 2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմելով ավելի քան 1 422.8 մլրդ դրամ։ ԿԲ–ի`«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվեկշռի տվյալների համաձայն, մեկ եռամսյակում Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները կրճատվել են 2.4 տոկոսով։

Տարեվերջին արտարժույթով ակտիվներին բաժին է ընկել ընդհանուր ակտիվների 68.3 տոկոսը 2012 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 տոկոսի դիմաց։ Այսպիսով, Կենտրոնական բանկի` դրամով արտահայտված արտարժութային ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 972.5 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 189.3 մլրդ դրամով կամ 24.2 տոկոսով։

Միաժամանակ, բանկերում և ֆինանսական այլ հաստատություններում հաշվետու ժամանակահատվածում տեղաբաշխված արտարժութային միջոցները կազմել են մոտ 298 մլրդ դրամ` ավելանալով 19.8 տոկոսով, իսկ ԱՄՀ–ում տեղաբաշխված արժութային ակտիվները` 58.2 մլրդ դրամ` 2012 թվականի վերջի 69.9 մլրդ դրամի դիմաց։

Տրամադրած տվյալներով, վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը կազմել է 1.6 մլրդ դրամ 2012 թվականի վերջի 1.7 մլն դրամի դիմաց, իսկ մինչև մարման ժամկետն արտարժույթով պահվող ակտիվները` շուրջ 118.3 մլրդ դրամ (36,1%–ի անկում)։

Բացի այդ, Կենտրոնական բանկի արտարժութային ներդրումների ծավալը ֆինանսական գործիքներում, որոնց վերագնահատումից ստացված եկամուտներն ու վնասները նշվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կազմել է 490.7 մլրդ դրամ` 2012 թվականի վերջի 273.5 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով դրամական կանխիկ միջոցների ծավալը դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է մոտ 5.6 մլրդ դրամ (6,2%–ի աճ տարեսկզբից)։ Կենտրոնական բանկի արտարժութային այլ ակտիվներ գերազանցել են 124.9 մլն դրամը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.6 մլն դրամը։

Դրամային ակտիվները չորրորդ եռամսյակում կազմել են մոտ 450.2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 19.6 տոկոսով։

Կենտրոնական բանկի ներդրումները վաճառքի համար հասանելի դրամային ակտիվներում հաշվետու ժամանակահատվածում հասել են շուրջ 113.6 մլրդ դրամի (աճը` 3,04%)։ ԿԲ–ի` դրամային հիմնական միջոցների ծավալը կազմել է մոտ 77.6 մլրդ դրամ (աճը` 20.6%), իսկ ոչ նյութական ակտիվներինը` 1 761.2 մլն դրամ (աճը` 80.2%)։ Կենտրոնական բանկի դրամային այլ ակտիվները չորրորդ եռամսյակի վերջում աճել են գրեթե եռակի` մինչև 9.2 մլրդ դրամ։ ($1 – 415,17 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև