ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում մարտի վերջին կազմել է 62%` նվազելով 7.4 տ.կ.

15.04.2014 17:27
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում մարտի վերջին կազմել է 62%` նվազելով 7.4 տ.կ.

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. մարտին կազմել է 62%` փետրվարի համեմատ նվազելով 7.4 տ.կ.–ով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2013թ. մարտին կազմել է 79.6%։

ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում կազմում է 75-78 տոկոսի տոկոսի միջակայքում` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։

2014 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 437 812 տրանսպորտային միջոց, ինչը 2 374–ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև