Եվրոպան բանկային միություն կստեղծի

16.04.2014 12:22
Եվրոպան բանկային միություն կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպացի օրենսդիրները խնդիրներ ունեցող բանկերի լուծարումը հեշտացնող նոր կանոնների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

Օրենսդիրները հավանություն են տվել գործակալությանը, որը կփակի եվրագոտու թույլ բանկերը։

ԵՄ–ի  կարգավորման հարցերի կոմիսար Միշել Բարնյեի խոսքով` բանկային միությունը համակրում է տնտեսական և դրամական միությունը, եզրափակում է օգնության լայնածավալ ծրագրերի դարաշրջանը և երաշխավորում, որ հարկատուներն այլևս հաշիվներ չեն  փակի, երբ բանկերը խնդիրներ ունենան։

ԵՄ առաջնորդներն արդեն երկու տարի է աշխատում են, որ եվրագոտու բանկային միություն ստեղծեն` արժութային հատվածի ֆինանսական կառուցվածքը ամրապնդելու և բանկային համակարգը ճգնաժամի դեպքում պաշտպանելու համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև