ՀԲ–ի վարկային ռեսուրսների պորտֆելը 10 տարվա ընթացքում կհասնի մոտ 300 մլրդ դոլարի. ՀԲ խմբի նախագահ

16.04.2014 14:43
ՀԲ–ի վարկային ռեսուրսների պորտֆելը 10 տարվա ընթացքում կհասնի մոտ 300 մլրդ դոլարի. ՀԲ խմբի նախագահ

ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Առաջիկա տասը տարում Համաշխարհային բանկի վարկային ռեսուրսների պորտֆելը կհասնի մոտ 300 մլրդ դոլարի, ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Էն Կիմը։

«Վերջերս մենք արեցինք հնարավոր ամեն ինչ եկամտի միջին մակարդակ ունեցող երկրների վարկավորման տարեկան ծավալը գրեթե կրկնապատկելու համար (տարվա ընթացքում 15 մլրդ դոլարից հասցնելով 28 մլրդ դոլարի)։ Դա նշանակում է, որ առաջիկա տասը տարում Համաշխարհային բանկի վարկային ռեսուրսների պորտֆելը, այսինքն մեր հաշվեկշռում վարկերի թույլատրելի ծավալը կաճի 100 մլրդ դոլարով և կհասնի մոտ 300 մլրդ դոլարի», – ասել է նա` ելույթ ունենալով ՀԲ–ի և ԱՄՀ–ի գարնանային նստաշրջանի շրջանակներում կազմակերպված Արտաքին հարաբերությունների խորհրդում։

Այս կապակցությամբ Ջիմ Էն Կիմը նշել է, որ դա կծառայի որպես լրացում Զարգացման միջազգային ասոցիացիայի միջոցներին արված` պատմության մեջ խոշորագույն լրացմանը։ ԶՄԱ–ն ՀԲ–ի հիմնադրամ է աշխարհի ամենաաղքատ երկրների համար, որը թույլ կտա գրեթե 52 մլրդ դոլարի դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր տրամադրել։

ՀԲ խմբի նախագահի խոսքով` միաժամանակ ընդլայնվում է մասնավոր հատվածին ուղղակիորեն ցուցաբերվող աջակցությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև