Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ

16.04.2014 14:54
Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, բանկի վարկային պորտֆելը կազմել է 171,7 մլրդ դրամ` 2013 թվականի համեմատ նվազելով 3 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով։ Միաժամանակ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն աճել է 8.3 տոկոսով կամ 4.3 մլրդ դրամով և կազմել 56,4 մլրդ դրամ։

Միաժամանակ բանկի ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են 277,5 մլրդ դրամ` 2013 թվականի համեմատ ավելանալով 3 տոկոսով կամ 8.1 մլրդ դրամով, իսկ կապիտալը կազմել է 44.7 մլրդ դրամ (աճը` 1.2 տոկոս)։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են 14.4 տոկոսով կամ 23 մլրդ դրամով և կազմել 182.1 մլրդ դրամ։

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր:

«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ»,– ասվում է հաղորդագրության մեջ:

2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է ավելի քան 2000 հաճախորդով և կազմել է շուրջ 223.000 հաճախորդ։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Արդշինինվեստբանկը մասնաճյուղ ունի Հայաստանում, ԼՂՀ–ում, ինչպես նաև ներկայացուցչություն` Փարիզում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև