ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը I եռամսյակում աճել է 6,7%` հասնելով 9 մլրդ. դրամի

16.04.2014 16:28
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը I եռամսյակում աճել է 6,7%` հասնելով 9 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2014 առաջին եռամսյակում կազմել է շուրջ 9  մլրդ դրամ՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 8,5 մլրդ դրամի դիմաց` ավելանալով 6,7 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2014 թվականի առաջին եռամսյակում)։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 16-ը շահութաբեր են եղել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 5 բանկեր 2,2 մլրդ դրամի չափով վնաս են կրել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,4 մլրդ դրամի համեմատ։

Հայաստանի բանկային համակարգի մաքուր շահույթի համախառն ծավալում առաջատար հնգյակին բաժին է հասնում շահույթի 78,8 տոկոսը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակը, ըստ շահույթի, ունի հետևյալ տեսքը`

Վարկանշային աղյուսակում առաջատարի դիրքը զբաղեցնում է HSBC բանկ Հայաստանը` 1,89 մլրդ դրամ մաքուր շահույթով։ HSBC բանկ Հայաստանի շահույթի մասնաբաժինը բանկերի շահույթի համախառն ծավալում կազմել է 21 տոկոս։ Շահույթի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 1,5 մլրդ դրամով, այնուհետև Ամերիաբանկն է` 1,44 մլրդ դրամ, Հայբիզնեսբանկը` 1,13 մլրդ դրամ և Ինեկոբանկը` 1,16 մլրդ դրամ։

Առևտրային բանկերի համախառն ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2,932 մլրդ դրամ (տարեսկզբից 0,24 տոկոսի անկում), պարտավորությունները` 2 450,3 մլրդ դրամ (0,76 տոկոսի անկում), բանկերի ընդհանուր կապիտալը` 481,6 մլրդ դրամ (2,49 տոկոսի աճ)։ ($1 – 414,72 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև