Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն I եռամսյակում աճել են 0,2%–ով` կազմելով 2 932 մլրդ դրամ

17.04.2014 13:21
Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն I եռամսյակում աճել են 0,2%–ով` կազմելով 2 932 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2014թ.–ի մարտի 31–ի դրությամբ  կազմել են մոտ 2 932 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` համախառն ակտիվների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 338,9 մլրդ դրամ ցուցանիշով (տարեսկզբի համեմատ աճը` 7,59%)։Բանկերի համախառն ակտիվներում Ամերիաբանկին բաժին է հասնում դրանց մեծության 11,5 տոկոսը։

Համախառն ակտիվների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 307,6 մլրդ դրամ (աճը` 2,6%), այնուհետև` Արդշինինվեստսբանկը ` 277,5 մլրդ դրամ (աճը` 3%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ` 264,6 մլրդ դրամ (անկում` 1,2%) և HSBC Բանկ Հայաստանը` 251,9 մլրդ դրամ  (աճը` 1%)։

2014թ.–ի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 – 414,27 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև