ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է Սևանի, Մարտունու և Վարդենիսի մասնաճյուղերը

17.04.2014 13:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է Սևանի, Մարտունու և Վարդենիսի  մասնաճյուղերը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է Սևանի, Մարտունու և Վարդենիսի մասնաճյուղերը, որոնք գտնվում են ք. Սևան, Սարգիս Սևանցու 11, ք. Մարտունի, Մյասնիկյան 47/1, ք. Վարդենիս, Ռոմանի 7 հասցեներում:

«Երեք վերանորոգված մասնաճյուղերում, ինչպես նաև մեր բանկի այլ մասնաճյուղերում, հաճախորդներին հասանելի կլինի բանկային ծառայությունների ողջ շրջանակը։ Մենք սպասարկելու ենք ոչ  միայն ֆիզիկական անձանց, այլև փոքր բիզնեսը»,– Սևանում մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ասել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Բանկիրը նաև նշել է, որ Սևանում, Մարտունիում և Վարդենիսում մասնաճյուղերի բացմամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդները լրացուցիչ ազդակ կստանան` սպասարկվելու առաջնակարգ բանկում։

«Մեր հիմնական խնդիրն է հաճախորդներին տրամադրել որակյալ ծառայություններ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում», – ավելացրել է Գուսևը։

Նա նաև տեղեկացրել է, որ 2015 թ.–ին ՎՏԲ–Հայաստան Բանկը նախատեսում է Երևանում և հանրապետության մարզերում բացել մոտ վեց նոր մասնաճյուղ։

Այսօրվա դրությամբ բանկը երկրում ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ։

Մասնաճյուղերում վերանորոգման աշխատանքներից զատ իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

ՎՏԲ–Հայաստան Բանկի ակտիվները, 2014 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում, կազմել են 307,6 մլրդ դրամ (2013 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ 2,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 262,5 մլրդ դրամ (0,12 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,9 տոկոս)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը նույն ժամանակահատվածում կազմել է 537 մլն դրամ, ընդհանուր կապիտալը կազմել է 45,1 մլրդ դրամ (20,3 տոկոս)։ ($1-414,27 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև