ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդների հետ կապված նոր ակցիա է կազմակերպում

17.04.2014 18:20
ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդների հետ կապված նոր ակցիա է կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ապրիլի 17-ից հուլիսի 30-ը հայտարարում է նոր ակցիա ավանդների վերաբերյալ`«Տոկոսները սկզբում»:

Ակցիայի շրջանակում բոլոր հաճախորդներին, որոնք կբացեն ՀՀ դրամով ավանդ «ՎՏԲ-Հեռանկար+» նվազագույնը 100 000 դրամով, տոկոսները կվճարվեն ավանդի բացման պահին: Այն կարելի է բացել 180 կամ 365 օրով տարեկան առավելագույնը 12.5% տոկոսադրույքով:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ բացած բոլոր հաճախորդները կարող են ստանալ VISA միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտ, ինչպես նաև վարկ/վարկային գիծ ավանդի գումարի 100% ապահովմամբ:

Ավանդը կարող են բացել ֆիզիկական անձինք ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտները ՀՀ դրամով:

Առավել մանրամասն տեղեկություն ավանդի բացման և հայտարարված ակցիայի մասին կարելի է ստանալ բանկի կայքում` www.vtb.am կամ զանգահարելով 87-87 միասնական տեղեկատվական ծառայություն:

Բացի «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդից ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև «ՎՏԲ-Դրամային», «ՎՏԲ-Փոխարկելի», «ՎՏԲ-Սոցիալական», «ՎՏԲ-Նպատակային», «ՎՏԲ-Մանկություն» ավանդներ: Բանկը նաև առաջարկում է դրամով բացվող ավանդների համար հայկական շուկայում լավագույն տոկոսադրույքը` 14.75%:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև