ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ նվազել է 3,1%` դառնալով 75840.6 մլն դրամ

18.04.2014 13:03
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ նվազել է 3,1%` դառնալով 75840.6 մլն դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,1 տոկոսով և կազմել 75840.6 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել 2,8 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 53,5 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,2 տոկոս։

2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 56637.1 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 2,8 տոկոսով։

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, ավանդների 74,5 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 17,7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,8 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև