ՎՏԲ–Հայաստան բանկը նախատեսում է 2014թ.–ին հասնել մոտ 5 մլրդ դրամի շահույթի. Գուսև

18.04.2014 16:48
ՎՏԲ–Հայաստան բանկը նախատեսում է 2014թ.–ին հասնել մոտ 5 մլրդ դրամի շահույթի. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը 2014թ.–ին նախատեսվում է հասնել մոտ 5 մլրդ դրամի շահույթի, ասել է ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Մեզ համար առանցքային ցուցանիշ է մեր վաստակած մաքուր շահույթի արդյունավետությունը, 2014թ.–ին նախատեսում ենք հասնել մոտ 5 մլրդ դրամի», – ուրբաթ լրագրողներին ասաց Գուսևը։

Նրա խոսքով` բանկի համար աճի հիմնական շարժիչ ուժն է մնում մանրածախ բիզնեսը։ Մանրածախ վարկավորման պորտֆելի էական ավելացում է սպասվում։

«Հիմնական խնդիրը  մնում  է բիզնեսի կառուցվածքային վերափոխումը ներսից, ինչն էականորեն է ազդում արդյունավետության վրա։ Մեր խնդիրն է նաև պահպանել առաջատարի դիրքը համախառն վարկային պորտֆելի գծով, մենք դժվար ենք նվաճել այդ դիրքը և կփորձենք այն չզիջել», – ասել է Գուսևը։

Նա նաև նշել է, որ 2014 թ.–ին բանկի հիմնական խնդիրն է բարձրացնել բոլոր գործառնությունների արդյունավետությունը։

«Բանկի առջև չի դրվում ակտիվներն առավելագույն չափով ավելացնելու հարցը։ Մեր հիմնական խնդիրն է առավելագույն շահույթ ստանալ մեր ունեցած ակտիվներից, բարձրացնել բանկում իրականացվող բոլոր գործառնությունների արդյունավետությունը, և ես կարծում եմ, որ 2014 թ.–ին դա մեզ կհաջողվի», – ասաց Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։

2013թ.–ի արդյունքում ՎՏԲ–Հայաստան բանկի շահույթը կազմել է 5,6 մլրդ դրամ, կապիտալը` 37,3 մլրդ դրամ։ 2013 թ.–ի ընթացքում բանկի ակտիվներն ավելացել են 43,1 տոկոսով և կազմել են 302,3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր վարկային պորտֆելն ավելացել է 38,1 տոկոսով` հասնելով 232,1 մլրդ դրամի և ընդհանուր ակտիվների 76,8 տոկոսի։ ($1 – 413,68 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև