Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $99,2 մլն

22.04.2014 10:50
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $99,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 11–18-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $99,2 մլն.` 1 դոլարի դիմաց 413,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7 մլն եվրո և մոտ 846,2 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 571,47 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,46 դրամ միջին կշռված փոխարժեքով
Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 101,3 մլն դոլար, 12,9 մլն եվրո և 109,6  մլն ռուբլի` համապատասխանաբար 414,98 դրամ, 574,83 դրամ և 11,61 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի ապրիլի 7–13–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 36,1 մլն դոլար ($1 – 414,06 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև