«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2014թ. I եռամսյակում ավելացել է 98.0%-ով` կազմելով 289 մլն դրամ

22.04.2014 12:18
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2014թ. I եռամսյակում ավելացել է 98.0%-ով` կազմելով 289 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 289.0 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98.0%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 1.4%-ով՝ հասցնելով այն 21,618.6 մլն դրամի:

Ապրիլի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 170,830.6 մլն դրամ:

Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են` իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 89,955.9 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 74,370.0 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 15,585.9 մլն դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 104,143.1  մլն դրամ, որից իրավաբանական անձանց միջոցները` 69,123.2 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`35,019.9 մլն դրամ:

«Այսպիսով` Բանկի գործունեության արդյունքները 2014թ. առաջին եռամսյակում թույլ են տվել բարելավել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը` 2013թ. առաջին եռամսյակի 3.49%-ի համեմատ հասցնելով այն մինչև 5.42%»,- նշեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: ($1 – 414,06 դրամ է)։ –0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև