Հայաստանի բանկերի պարտավորությունները I եռամսյակում նվազել են 0,76%–ով` կազմելով 2 450,4 մլրդ դրամ

22.04.2014 13:08
Հայաստանի բանկերի պարտավորությունները I եռամսյակում նվազել են 0,76%–ով` կազմելով 2 450,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի պարտավորությունները 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2 450,4 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ նվազելով 0,76%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` առաջին եռամսյակում հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը` 300,1 մլրդ դրամ (աճը տարեսկզբի համեմատ`  8,6%) ցուցանիշով։

Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան բանկը 262,5 մլրդ. դրամ (աճ` 0,12%), այնուհետև Արդշինինվեստբանկն է` 232,8  մլրդ դրամով (աճը` 3,37%), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 211,6 մլրդ դրամ` (անկում` 0,92%)-ով, HSBC Բանկ Հայաստանը` 208,9 մլրդ դրամով (աճը` 0,39%):

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 932 մլրդ դրամ (անկում` 0,24%),  բանկերի ընդհանուր կապիտալը` 481,6 մլրդ դրամ (աճը` 2,49%), զուտ շահույթը` 9 մլրդ. դրամ (տարեկան աճը` 6,74%)։ ($1 – 414,06 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև