Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները փետրվարին աճել են 0,6 տոկոսով` հասնելով 276,6 մլրդ դրամի

22.04.2014 13:40
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները փետրվարին աճել են 0,6 տոկոսով` հասնելով 276,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի փետրվարին կազմել են 276,6 մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների կատարած ներդրումները 2014թ.–ի փետրվարին կազմել են մոտ 275,9 մլրդ դրամ` աճելով 0,57 տոկոսով։

Միաժամանակ հայկական բանկերի ներդրումները պարտատոմսերում կազմել են մոտ 114,7 մլրդ դրամ` (անկում` 32,1%), իսկ ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են մոտ 78,2 մլրդ դրամ` աճելով 3,5%-ով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները փետրվարին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 30,2 մլրդ դրամի ներդրում (մոտ 1,6%–ի աճ)։Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 697 մլն դրամ։($1 – 414,06 դրամ)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև