Հայաստանում հունվար–մարտին գրանցվել է 4.6 տոկոսի գնաճ

22.04.2014 14:53
Հայաստանում հունվար–մարտին գրանցվել է 4.6 տոկոսի գնաճ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.6 տոկոս։ Այսպիսի տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Միաժամանակ, հանրապետությունում սպառողական գներն այս տարվա մարտին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4 տոկոսով։

ԱՎԾ տվյալներով` հունվար–մարտի տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվար–մարտի համեմատ կազմել է 3.3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թվականին գնաճը ծրագրված է 4% (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5,2% մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև