Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0,6%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 010,7 դրամ

22.04.2014 19:28
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0,6%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 010,7 դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 16 010,70 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,6 տոկոսով կամ 99,24 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 402,94 դրամ`կրճատվելով 0.6 տոկոսով կամ 107,86 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 241,13 դրամ (5,01 դրամի անկում), բացթողնման գին` 262,10 դրամ (5,44 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 709,68 դրամ (24,63 դրամի անկում), բացթողնման գինը` 19 249,65 դրամ (26,77 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 805,27 դրամ (189 դրամի աճ), բացթողնման գինը` 10 657,90 դրամ (205,43 դրամի աճ)։ ($1 –ը` 414,12 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև