Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդական շուկայում փետրվարին կատարված գործարքների ծավալը կազմել է 7,9 մլն դոլար

23.04.2014 11:32
Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդական շուկայում փետրվարին կատարված գործարքների ծավալը կազմել է 7,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդական շուկայում 2014 թ.–ի փետրվարին կատարված գործարքների ծավալը կազմել է 7,9 մլն դոլար` հունվարին գրանցված 10,27 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ 2014 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը փետրվարին կազմել է 5,76 տոկոս։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացնում։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc.–ն։

Ըստ ԿԲ–ի տվյալների` 2014 թ.–ի հունվար–փետրվարին հայկական եվրապարտատոմսերի գործարքների ծավալը երկրորդական շուկայում կազմել է 18,17 մլն դոլար` 5,79 տոկոս միջին եկամտաբերությամբ ($1 – 414,12 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև