ԱՀԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի 10-րդ թողարկումն է իրականացներլ` 1 մլրդ. դրամ ծավալով

23.04.2014 18:40
ԱՀԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի 10-րդ թողարկումն է իրականացներլ` 1 մլրդ. դրամ ծավալով

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղաբաշխել է 1 մլրդ. դրամի անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100 հազար դրամ անվանական արժեքով, 36 ամիս ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնի տոկոսադրույքով, 10 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս։

Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,5 մլրդ դրամ (2,478,193,315 դրամ): Արդյունքում պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, Ընկերության հասույթը կազմել է 981,365,520 ՀՀ դրամ:

Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,6 հազ. դրամ (97,625.24  դրամ): Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10,9501%:

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև