Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում փետրվարին աճել է 41,3%–ով` մինչև 92,1 մլրդ դրամ

25.04.2014 11:58
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում փետրվարին աճել է 41,3%–ով` մինչև 92,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը  2014 թվականի փետրվարի վերջին կազմել է ավելի 92.1 մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 41.3 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի փետրվարի տեղեկագրում։

Միաժամանակ, այս տարվա փետրվարին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 834 976` ամսվա ընթացքում ավելանալով 28.7%–ով։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 115 187` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 7.9 տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը փետրվարի վերջին կազմել է 70,6 մլրդ դրամ (մոտ 44.5%–ի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 517 250 (35,1%–ի աճ)։

POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 19,5 մլրդ դրամ (աճը` մոտ 35%–ով), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 202 539  (աճը` 3.2%–ով) ($1–ը` 414,08 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև