Ուկրաինան ԱՄՀ–ից 16.8 մլրդ դոլարի stand by վարկ ստանալու հույս ունի

25.04.2014 15:02
Ուկրաինան ԱՄՀ–ից 16.8 մլրդ դոլարի stand by վարկ ստանալու հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ուկրաինան ԱՄՀ–ից stand by ծրագրի շրջանակում 16.8 մլրդ դոլարի  վարկ ստանալու հույս ունի, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողներին է հայտնել ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը, հաղորդում է Փրայմը։

«Ապրիլի 30–ին կկայանա ուկրաինական հարցով ԱՄՀ–ի նիստը։ Մեզ առաջարկվել է առավելագույն գումար, որը կարող է ստանալ պետությունը` մոտ 16.8 միլիարդ դոլար»,– ասել է Շլապակը։

ԱՄՀ stand by ծրագիրը նախատեսում է որոշակի պայմաններով վարկի տրամադրում։ Որպես կանոն` դրանք կապված են պետական տնտեսման, բյուջետային կոնսոլիդացման քայլերի հետ, երբեմն ամրագրվում են սեփականաշնորհման և մենաշնորհայինների ծառայությունների գների պայմաններ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև