Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $88 մլն

28.04.2014 11:14
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $88 մլն

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 22–26-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $88 մլն.` 1 դոլարի դիմաց 413,17 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,8 մլն եվրո և մոտ 837,5 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 570,20 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,50 դրամ միջին կշռված փոխարժեքով

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 101,8 մլն դոլար, 13 մլն եվրո և 104,4  մլն ռուբլի` համապատասխանաբար 414,25 դրամ, 573,62 դրամ և 11,63 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի ապրիլի 14–20–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 66,1 մլն դոլար ($1 – 413,01 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև