ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ` Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի ֆոնին

28.04.2014 11:24
ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ` Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` ապրիլի 28–ի առուվաճառքը բացել են նվազմամբ` Ուկրաինայի շուրջ տիրող լարված իրավիճակի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Տոկիոյի բորսան երկուշաբթի առևտրային նստաշրջանը բացել է նվազմամբ, Nikkei 225 ցուցիչն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,97 տոկոսով` հասնելով 14289,82 կետի։ Հարավկորեական KOSPI–ն ևս բացվել է նվազմամբ և առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,08 տոկոսով` հասնելով 1970,17 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը ևս առուվաճառքի առաջին րոպեներին նվազում է գրանցել և կազմել է 5525,8 կետ` նվազելով 5,2 կետով։

Մարտից Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են կազմակերպվում։ Ավելի ուշ բողոքի ալիքը տարածվեց Դոնեցկի մարզի մի շարք քաղաքներում, որոնց թվում են Սլավյանսկն ու Կրամատորսկը։ Իշխանությունները երկրի արևելքում ցուցարարների դեմ հատուկ օպերացիա սկսեցին` բանակի ներգրավմամբ, իսկ Մոսկվայում այդ գործողությունները իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացում որակեցին։ Միաժամանակ որոշ դեպքերում իրավապահները հրաժարվում են կատարել ղեկավարության հրամանները կամ անցնում են ցուցարարների կողմը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև