ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին

28.04.2014 13:35
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի ապրիլի 28-ին Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը։

Գերմանա–հայկական հիմնադրամը ստեղծվել է 1998 թ.–ին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելու նպատակով ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ 2011 թ.–ի սեպտեմբերին Հայաստանում ստեղծվել է Գերմանա–հայկական հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև