Զարգացման ավստրիական բանկը 2011 թ.–ին 30 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ է ուղղել Հայաստանի ՓՄՁ–ի զարգացմանը

28.04.2014 14:25
Զարգացման ավստրիական բանկը 2011 թ.–ին 30 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ է ուղղել Հայաստանի ՓՄՁ–ի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման ավստրիական բնակը 2011 թ.–ից հայկական բանկերին 30 մլն եվրոյի վարկային գիծ է տրամադրել` փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով, երկուշաբթի լրագրողներին ասել է Զարգացման ավստրիական բնակի (OeEB) տնօրենների խորհրդի անդամ Անդրեա Հագմանը։

Նրա խոսքերով` OeEB–ը գործում է 2008 թ.–ից և 2011 թ.–ից արդյունավետ աշխատում է Հայաստանի հետ։

«Չնայած փոքր մասշտաբներին` կարծում եմ, որ հայկական շուկան կարևոր է մեզ համար, խոսքը ոչ միայն փոքր և միջին բիզնեսի մասին է, մենք նաև տեսնում ենք այլ ոլորտների ներուժը, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտը, ինչի կապակցությամբ հատուկ ուշադրություն ենք դարձնելու այդ հատվածին», – ասել է Հագմանը։

Նա նշել է, որ OeEB–ն այս ուղղությամբ արդեն համագործակցում է ֆինանսական միջնորդների հետ Հայաստանի տարբեր ոլորտներում, մասնավորապես` Ամերիաբանկի և Ինեկոբանկի հետ։

«Մենք արդեն 30 մլն եվրո ենք տրամադրել Ամերիաբանկի և Ինեկոբանկի հետ համագործակցության շրջանակներում։ 2014 թ.–ին նախատեսում ենք 10 մլն դոլարի նոր վարկային գիծ գործարկել Ինեկոբանկի հետ համատեղ, որը ևս ուղղված կլինի վերականգնող էներգետիկանի և էներգամատակարարման ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը», – ասել է Հագմանը։

Զարգացման ավստրիական բանկը 2008 թ.–ի մարտից գործում է որպես Ավստրիայի զարգացման պետական բանկ։ Կառույցը երկարատև ֆինանսավորում է տրամադրում զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերով` կայուն զարգացում ապահովելու նպատակով։ OeEB–ը տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն, որը կարող է օգտագործվել զարգացման նախագծերի արդյունքների ընդլայնման համար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև