Լոնդոնում երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ ոսկու գինը գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 1300 դոլարի մակարդակը

28.04.2014 15:51
Լոնդոնում երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ ոսկու գինը գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 1300 դոլարի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1302,00 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի ապրիլի 15–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։

Լոնդոնում ոսկին թանկացել է 7,75 դոլարով (+0,6%),  փոփոխվելով ժամկետային շուկայի գնային ցուցանիշների նկատմամբ։ Այսպես` AM Fixing–ի գինը հայտարարելու պահին Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր 1301,6-1306,6 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի արժեքը կազմել է 1302,1 դոլար/ունցիա։

Ոսկու գինը Լոնդոնում այսօր հասել է առավելացույն արժեքի այս տարվա ապրիլի 17–ից։ Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

- ապրիլի 25– 1294,25 (AM Fix), 1301,25 (PM Fix);
- ապրիիլի 24 – 1283,50 (AM Fix), 1291,50 (PM Fix);
- ապրիլի 23 – 1283,50 (AM Fix), 1285,25 (PM Fix);
- ապրիլի 22 – 1290,75 (AM Fix), 1286,75 (PM Fix);
- ապրիլի 17 – 1299,25 (AM Fix), 1299,00 (PM Fix):

Ոսկու առավելագույն գինը Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում գրանցվել է մարտի 14–ին, երբ նրա երեկոյան գինը (PM Fixing) հասել էր ունցիայի դիմաց 1385,00 դոլարի։ Այսօր 2013 թվականի սեպտեմբերի 9–ից ի վեր ավելի քան վեց ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել ։

Լոնդոնի շուկայում ոսկու ամենացածր գինը գրանցվել է հունվարի 8–ին, երբ երեկոյան ֆիքսինգը (PM Fixing) նվազել էր ունցիայի դիմաց մինչև 1221 դոլար։ Դա ոսկու գնի ամենացածր ցուցանիշն էր 2013 թվականի դեկտեմբերի 31–ից ի վեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև