ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

29.04.2014 11:47
ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին իր թողարկած կրեդիտային և դեբետային քարտերի արգելափակման մասին։

«Քանի որ ԻնվեստԿապիտալԲանկի քարտերն արգելափակված են, մենք խնդրում ենք մեր քարտապաններին չօգտագործել դրանք առևտրային–սպասարկման կետերում վճարումներ կատարելիս, իսկ արտասահման մեկնելիս օգտագործել կանխիկ գումար կամ այլ բանկերի քարտեր»,– ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է РБК–ն։

Բանկում հատուկ ընդգծել են, որ հաճախորդները կարող են իրենց քարտերից փող կանխիկացնել ԻնվեստԿապիտալԲանկի և СМП Բանկի բոլոր բանկոմատներից և տերմինալներից։ Բացի այդ, կանխիկ գումար կարելի է ստանալ Միավորված հաշվարկային համակարգի բոլոր մասնակից բանկերի, մասնավորապես, Աբսոլյուտ Բանկի, «Ավանգարդի», «Ռոսբանկի», Սվյազ–Բանկի բանկոմատներից։

ԻնվեստԿապիտալԲանկի հաճախորդներին միաժամանակ խնդրել են զերծ մնալ բանկով արժութային փոխանցումներ և վճարումներ կատարելու փորձերից, քանի որ այդ միջոցները կարող են արգելափակվել։

«Ռուբլով բոլոր հաշվարկներն ու վճարումները բանկն անցկացնում է սովորական ռեժիմով։ Բանկը նաև չի ծրագրում կրճատել իր աշխատանքն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վարկավորման բնագավառում»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախօրեին քարտերով գործառնությունների սահմանափակման մասին հայտարարել է СМП Բանկը, որը նույնպես դարձել է ԱՄՆ–ի պատժամիջոցների նշանակետ։

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 21–ից Visa և Mastercard միջազգային վճարային  համակարգերն արդեն արգելափակել են ԻնվեստԿապիտալԲանկի քարտերի գործողությունը, սակայն երկու օր անց խոստովանել են իրենց սխալը, քարտերի աշխատանքը վերականգնվել է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև